Քարդաշյանները կհրապարակեն իրենց ամսագիրը
Աշխարհ
Քարդաշյանների ընտանիքը պատրաստվում է հրապարակել իր սեփական ամսագիրը: Այս մասին է հաղորդում Page Six-ը։
Համաձայն տեղեկությունների՝ Քարդաշյանները գործարք են կնքել American Media ընկերության հետ: Վերջինս Star ամսագրի սեփականատերն է: Հաղորդվում է, որ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին բացասական հրապարակումներն են ներշնչանք հանդիսացել նոր բիզնեսի ստեղծման համար:
Դեռևս հստակ չէ, թե ինչ տեսք կամ բովանդակություն կունենա ամսագիրը, սակայն շատերը կարծում են, թե դա Քարդաշյանների համար մի նոր միջոց կլինի «իրենց սեփական պատմությունները» տարածելու համար, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ սա կլինի Քարդաշյանների բլոգի տպագրված տարբերակը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ