Նիկոլ Փաշինյանի օգնականն այցելել է «Չաղ Ռուստամին»
Գիտություն և ՄշակույթMediaHub-ին հայտնի է դարձել, որ քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության և ամեն ինչ արել են, որ նրան «Աստղիկում» պահեն:
Սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր։ Քրեական հեղինակության տեղաշարժը ամենևին էլ իր կարգավիճակի համապատասխան չի եղել։ Նրա հյուրերի թվում է եղել նաև ՔՊ-ական Դավիթ Գևորգյանը՝ նախկինում Արագածոտնի մարզպետ, իսկ ներկայում՝ Նիկոլ Փաշինյանի օգնականը: Նրանց զրույցը տևել է մեկ ժամ։