Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով 

Հիփոթեքից վերադարձվող եկամտահարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լուրջ խնդիրներ կունենան․ տնտեսագետ

Արտակարգ Պատահար

Հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում շահառուները լրացուցիչ ֆինանսական բեռ կունենան, բավականին լուրջ խնդիրների և փաստի առաջ կկանգնեն, Armenia Today-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող աշխատանքային փաստաթուղթը, որով կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկել։

Հուլիսի 30-ին «Հետքի» աղբյուրը տրամադրել էր ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքային փաստաթուղթը՝ նշելով, որ հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։ Աշխատանքային փաստաթուղթը դեռ չի շրջանառվել որպես նախագիծ։ Եթե այն օրենքի նախագիծ դառնա, ըստ Պարսյանի, կառավարության կողմից բացասական ազդակ կլինի քաղաքացիներին։ Պարսյանը հիշեցրել է՝ հիփոթեքային վարկից քաղաքացիներին եկամտային հարկ վերադարձնելու ծրագիրը ներդրվել էր 2015 թվականից, և եթե այդ ժամանակ ծրագրից մի քանի հարյուր շահառու էր օգտվում, ապա 2023-ի տվյալներով՝ նրանց թիվը մոտեցել է 50 հազարին։ «2023-ին պետական բյուջեից 52 մլրդ դրամ է տրամադրվել քաղաքացիներին եկամտային հարկի հետվերադարձի համար, ինչը պետբուջեի համար բավականին լուրջ ֆինանսական բեռ է։ Տարեցտարի այդ բեռն ավելի է մեծանալու։ Կանխատեսվում է, որ մոտակա տարիներին այն կարող է հասնել մինչև 80 միլիարդ դրամի, ինչը մեր բյուջեի շուրջ 2%-ն է։ Ըստ այդմ՝ կառավարությունն իր միջնաժամկետ ծախսերը պլանավորելիս՝ փորձում է կրճատել ծախսերը, ռեզերվներ ստեղծել՝ ապագա հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար»,- նկատել է տնտեսագետը։ Նա հիշեցրել է, որ կառավարությունը որոշել է առաջիկա տարիներին կրճատել, հետո ամբողջությամբ վերացնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի կիրառությունը․ մինչև 2025 թվականը ծրագիրը Երևանում կդադարի գործել, 2027-ից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից ամբողջ հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտային հարկը չի վերադարձվի։ «Երկրորդ էտապով փորձում են շրջանառության մեջ դնել հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու նախագիծը։ Օրինակ, եթե 3 ամսվա ընացքում քաղաքացին վճարել է վարկ, որի տոկոսը, ենթադրենք, ամսական կազմել է 100 հազար դրամ, այսինքն՝ 300 հազար տոկոս է վճարել, այդ փոփոխության դեպքում եռամսյակի վերջում 300 հազարը կհարկվի 60 հազար դրամով ու նրան 300 հազարի փոխարեն 240 հազար կվերադարձնեն։ Պետական բյուջեն, արդյունքում, գումարներ կխնայի, և եթե վերջին տվյալներով ծախսում էր 52 մլրդ դրամ, ապա այդ դեպքում կծախսի 40 մլրդ դրամ»,- բացատրել է Պարսյանը։

Նա ընդգծել է, որ ծրագրի շահառուներն այդ փոփոխության դեպքում խնդիրներ են ունենալու։ Չի բացառել, որ փաստի առաջ կկանգնեն նաև կառուցապատողները։ «Ծրագրից օգտվող մոտ 50 հազար շահառուի թվում հիմնականում միջին խավի ներկայացուցիչներ են, որոնց եկամուտներն ու ծախսերը կտրուկ տատանումներ չունեն և հստակ են։ Նրանցից շատերը պլանավորել էին, որ նույն 300 հազարն ամբողջությամբ հետ պետք է ստանային, և ծախսերը կատարեին։ Հիմա կառավարությունը լրացուցիչ ֆինասական բեռ ու ծախս է նախատեսում։ Շահառուներից շատերը կարող են խնդիրներ ունենալ, քանի որ բնակարանի համար հիփոթեք ձևակերպելիս հաշվի չէին առել, որ վճարելու են լրացուցիչ տոկոսի համար։ Արդյունքում՝ նրանք փաստի առաջ են կանգնելու․ նրանց ստացած գումարի մի մասը կրճատվելու է։ Բացի այդ, էականորեն վատանալու և սրվելու է այն շահառուների ֆինանսական վիճակը, ովքեր հիփոթեքային վարկի վճարման կեսն անցել են, և որից հետո, հիմնականում, բանկին վճարվող գումարը մեծ է լինում։ Ստացվում է, այդ մեծ գումարին նաև 20% հարկ է ավելանում։ Չի բացառվում, որ այդ շահառուները բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեն»,- հավելել է տնտեսագետը։ Պարսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում առանց այդ էլ բավականին լարված ու սպասողական վիճակ է, իսկ նման փոփոխությունն, իր հերթին, կարող է մեծ վնաս հասցնել կառուցապատողներին, շինարարներին։

«Քաղաքացին, ով մտածում էր հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին, հիփոթեքային վարկից վերադարձվող եկամտային հարկը 20%-ով հարկելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ կմտածի՝ արդյոք կկարողանա՞ վճարել, թե՞ ոչ։ Այս հանգամանքն, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա բնակարանների վաճառքի ծավալի վրա»,- եզրափակել է տնտեսագետը։

Աննա Բադալյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Ամենադիտված