Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատուն
ՏնտեսությունՕգոստոսի 18-ին ժամը 15:00 ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Ոստիկանությունից։
Քաղաքացին նշել է նաև, որ հայհոյանքներ են հնչեցրել, փորձել են ձեռք բարձրացնել նրա վրա:
«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:
Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնասբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», - հայտնել են ոստիկանությունից: