Հրազդանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱդրբեջանՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հայրապետյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, անհրաժեշտության դեպքում չեն ախտահանվել, ինչպես նաև պատշաճ ձևով չեն ցամաքեցվել,
- արտադրական շինությունների բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։