Արգենտինայի նախագահի քաղցկեղային ուռուցքը հեռացրել են. ըստ բժիշկների՝ նա 90%-ով կապաքինվի
Աշխարհ
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների, ում մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, ուռուցքը հեռացրել են: Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, հաղորդում է Agence France-Presse-ը: Նրա խոսքերով նախագահը հիվանդանոցում կանցկացնի ևս 72 ժամ։
Այն մասին, որ 58-ամյա դը Քիրշները վահանագեղձի քաղցկեղ ունի, պարզ էր դարձել դեկտեմբերի վերջին։ Հիվանդությունը հայտնաբերվել էր բժշկական հերթական հետազոտության ընթացքում: Բժիշկները Արգենտինայի ղեկավարի ապաքինման հավանականությունը գնահատել են 90%:
Հիշեցնենք, որ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշներն Արգենտինայի նախագահ է դարձել 2007թ., իսկ 2011-ին՝ վերընտրվել այդ պաշտոնում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ