Մեքսիկայի բանտերից մեկում բախման հետևանքով 31 մարդ է զոհվել
Աշխարհ
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայի հյուսիսում գտնվող բանտերից մեկի բանտարկյալների միջեւ տեղի է ունեցել դաժան բախում, որի հետևանքով նվազագույնը 31 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել:
Բախումը տեղի է ունեցել Ալտամիրա վարչական տարածքի ուղղիչ հաստատությունում (Տամաուլիպաս նահանգ):
Զանգվածային բախումը հրահրել են բանտարկյալներից կազմված հակառակորդ խմբերը, որոնք ինքնաշեն դանակներ են գործածել: Կարգը հաստատելու համար բանտի վարչակազմը ստիպված է եղել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հրավիրել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ