Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել են Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է ՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ) 

Ում է ձեռնտու Հրազդանի ցեմենտի գործարանի լուծարումը, ով է հավակնում գնել գործարանը

Գիտություն և Մշակույթ

Հրապարակը գրում է․

«Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊ ընկերությունը դիմում է ներկայացրել դատարան` 556 մլն ՀՀ դրամի չափով չապահովված պահանջ, խնդրելով «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ին սնանկ ճանաչել: Նախկին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն էլ՝ 2023 թ. հունվարի 19-ին է դատարան դիմել` 16 մլրդ 412 մլն դրամ, 1 մլն 79 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 9 մլն 348 հազար 399 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և էլի միլիոնների պահանջով: Իսկ դատարանի 30.11.2022 թ. վճռով «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն ճանաչվել էր սնանկ եւ սնանկության գործով կառավարիչ էր նշանակվել Արամ Խաչատրյանը: 

2024 թ. ապրիլի 23-ին դատարանի որոշմամբ սկսվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի լուծարման վարույթ: Գործարանն ունի մոտ 420 աշխատող, շատերն այս պահին վճարովի հարկադիր պարապուրդում են, իսկ վարչական ապարատը, պահակները՝ աշխատում են: Աշխատակիցները մայիս ամսվանից աշխատավարձ չեն ստացել. «2022թվականին սնանկության գործընթացը սկսվել է, լուծարումից հետո սնանկության կառավարիչը ո՛չ վարչական, ո՛չ քրեական վարույթ չի բացել, մենք իմացել ենք, որ սնանկության կառավարիչը պետք է այդ ամենը աներ, նոր գործարանը տաներ լուծարման: Մենք պլանային ծրագիր ենք ունեցել, որ գործարանն աշխատի, բայց այսօր անգամ դատավորի որոշումը ունենք, որ պետք է 1 տարի գործարանը աշխատի, փաստ է՝ չի աշխատում, Արամ Խաչատրյանի անգործության պատճառով: Խաչատրյանը 2 անգամ եկել է խորհրդակցության, մենք զրուցել ենք, բոլոր հարցերում օգնել ենք իրեն, հարցրել ենք՝ գործարանը վերաթողարկելո՞ւ եք, թե՞ չէ, ասել է՝ «Այո»: Ապրանքներ բերվելո՞ւ է, ասել է՝ «Այո, ապրանքների պահանջագրերը ուղարկեք ինձ, սկսենք ապրանքներ բերել»: Մայիսից մինչ հիմա ուղարկել ենք պահանջագրերը, ոչ մի բան չի անում: Մենք արդեն սկսեցինք կասկածել, որ եթե էդ մարդը խոստացավ, ու անգամ 1 մեխ չի թողնում առնենք, ուրեմն մի բան էն չի: Պատկերացնո՞ւմ եք` ցեմենտի պարկերը վերջացել է, գումար չի փոխանցում, որ պարկ առնենք, ցեմենտ վաճառենք: Գործարանի լուծարումից հետո մտել ա գործարան, իր հաշվին համարյա 400 մլն դրամ փող ա եղել: Ցեմենտը վաճառել ենք, փոխանցել ենք իր հաշվին: Գործարանը 3 ամիսը մեկ անգամ դեղորայք ա ձեռք բերում, հիմա ոչ մի դեղորայք չունենք:

Մենք գտնում ենք, որ մեր աշխատավարձերը Արամ Խաչատրյանը միտումնավոր ուշացնում ա, որ փողի դեֆիցիտ լինի, հետո էլ ընդհանարապես գործարանը չաշխատի: Կարծես նրան հատուկ ծրագրով են ուղարկել՝ գործարանը կազմաքանդել, քանի որ մարդկանց հերթով աշխատանքից ազատում է: Բացեցինք Դատալեքսով կարդացինք, որ մեզ 500 մլն. դրամի համար սնանկ են ճանաչել: 2022 թվականից մինչեւ հիմա 5 մլրդ. դրամից ավելի պարտավորվածություն ենք փակել, 500 մլն դրամը հաստատ կփակեինք: Մենք կասկածներ ունենք, որ սա շինծու գործ է: Մի խոսքով՝ էս 500 մլն դրամի պատճառով սնանկ են ճանաչել, որ միլիարդ դոլարներով գումարները ջրեն գնա, սա արդեն բոլորիս պարզ է: Մենք սնանկության գործով կառավարչին ասում ենք, թե էս միլիոնավոր դոլարները էս ինչ թվեր են, ինչի ա գործարանն էդքան պարտք, կառավարիչն ասում ա, ինձ այլ հարցեր մի տվեք` աշխատավարձի պարտք կա, դրա մասին խոսացեք: Մի բան էլ ասենք, մենք ինչ ասում ենք, սա գցում ա դատավորի վրա», -պատմեց գործարանի աշխատակիցներից մեկը: 

Աշխատակիցները անվստահություն են հայտնել սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանին, դիմում ուղարկել դատախազություն, գրավոր դիմել վարչապետի աշխատակազմին: Մինչ օրս, արդեն 30-ից ավելի աշխատակից ազատվել է աշխատանքից: Ամեն անգամ, երբ աշխատավարձի ուշացման հետ կապված բունտ է հասունանում գործարանում, չգիտես ինչու գործարանի տնօրենը հենց այդ ժամանակահատվածում արձակուրդում է հայտնվում: 

Թե ինչո՞ւ են աշխատակիցների աշխատավարձը ուշացնում, գործարանի փոխտնօրեն Սուրիկ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մայիս, հունիս ամիսների աշխատավարձերի դիմումները դեռ դատարանում է, հուլիսի աշխատավարձի դիմումները նոր պետք է ներկայացնեն դատարան.

«Վաղը, իմ իմանալով, օրը լրանում է, եթե բողոք չլինի, պետք է մայիս-հունիս ամիսների աշխատավարձերը տան: Սնանկության կառավարիչը պետք է գնա դատարան, դատավորի մոտ, բացի տեսնի, եթե բողոք չկա, փողն էլ կա իր հաշվին, մեր աշխատավարձը կտա»:

30-ից ավելի աշխատակիցներ են ազատվել, ոմանց էլ՝ ազատել եք աշխատանիքից, ծանուցե՞լ եք ազատելուց առաջ. «Չէ, կառավարիչը հրաման ա տվել, որ անվստահություն ա հայտնում, եւ պայմանագիրը խզել ենք, իրենք ֆինասական պատասխանատուներն են»: 

- Չարաշահումնե՞ր են արել: 

- Կարող ա չեն արել, անվստահություն ա հայտնել, պայմանագիրը խզել են, իրենք էլ բողոքարկել են: Սնանկության կառավարիչը օրենքից չի շեղվում, էնքան բողոք են գրել իր վրա, որ դողում ա, հիմա, որ զանգեմ, խնդրեմ մի հատ գործով մի բան անի՝ չի անի: 

- Հրազդանում խոսակցություններ են պտտվում, որ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է գնել գործարանը, որքանո՞վ են այս խոսակցություները համապատասխանում իրականությանը: 

- Ես էլ եմ լսել, բայց չեմ կարող հաստատել այդ տեղեկությունը: Ասում են, մի քանի ամիս առաջ էլ էդ խոսակցությունը գնաց: 

- Ի՞նչ եք պատրաստվում անել գործարանը պահպանելու համար, քանի որ այն 400-ից ավելի ընտանիքների սոցիալական հարց է լուծում: Աշխատակիցները մտահոգություն ունեն, որ եթե գործարանը հանեն աճուրդի, գնորդը պատրաստվում է գործարանի մետաղը վաճառել: 

- Որպեսզի կոլեկտիվը չցրվի, մենք ուղարկել ենք վճարովի հարկադիր պարապուրդի: Մենք լավ հասկանում ենք, որ ունենք մասնագետներ, որոնք ամբողջ Հանրապետության մեջ չես կարա գտնես, չենք ուզում այդպիսի մարդկանց մեր ձեռքից բաց թողնել: Եթե գործարանի ապագայի մասին չմտածենք, իհարկե, կարող էինք ըստ Աշխատանքային օրենսգրքի 2 ամիս առաջ զգուշացնել եւ աշխատանքից ազատել աշխատակիցներին, ոչ թե հարկադիր վճարովի պարապուրդի ուղարկել: էս գործարանը գնողը, որքանով որ կգնի, ես չգիտեմ, կրկնակի անգամ պետք է ծախս անի, որ մեր մետաղները կտրի, դա էլ մեծ ծախսերի հետ կապ ունի: Դե ամեն բան էլ կարան խոսեն: 

- Ցեմենտի վաճառքի թույլտվություն-որոշում ունեք, ինչո՞ւ ցեմենտ չեք վաճառում:

- Ճիշտ է, շուտվանից հրաման կար ցեմենտի վաճառքի, բայց չէինք վաճառում, այսօրվանից նոր սկսել ենք վաճառել, աշխատում ենք կանխիկ եղանակով, փողը վճարում են՝ ցեմենտը տալիս ենք:

Փորձեցինք նաեւ մի շարք հարցերի պատասխան ստանալ անձամբ սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանից: Բայց նա, հավանաբար այնքան էր ծանրաբեռնված, որ անգամ հեռախոսով մեզ չպատասխանեց, ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք, քանի որ շատ զբաղված է` փորձում է 400-ից ավելի աշխատակիցների աշխատավարձի հարցը լուծել: 

«Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն գրանցված էր Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ մեծահարուստ Վիտալի Գրիգորյանցը, ով նախկին «Հայբիզնեսբանկի» սեփականատերն էր, եւ Արսեն Միքայելյանը՝ նույն բանկի վարչության նախագահ: ‹‹Հրազդան ցեմենտ քորփորեյշն›› ՍՊԸ-ի համասեփականատերերից է՝ Նիկոլայ Խաչատուրովը: Գործարանի սնանկացումից եւ լուծարումից հետո սնանկության կառավարիչը 2 օգնական է աշխատանքի ընդունել, մեկը՝ Մհեր Պողոսյանը իր բարեկամն է, մյուսը՝ Նորայր Սարգսյանն է: Մեզ հասած տեղեկություններով՝ երկուսն էլ Արցախից են տեղափոխվել Երեւան: 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ամենադիտված