Հովակիմյանը ԱԺ-ում դպրոցականներին «ժողովրդավարության և ազատ ընտրությունների մասին» դաս է տվել
Հայաստան«Ժողովրդավարության իրացում․ հանրաքվե եւ ազատ ընտրություններ, ՀՀ ընտրական համակարգ» թեմայով «Ամառային դպրոց» -րդ ծրագրի մասնակիցները խոսել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Դպրոցականներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի գործառույթները, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները։
ԱԺ նախագահի գրասենյակի գործառույթների, գրասենյակի ու աշխատակազմի համագործակցության մասին աշակերտներին պատմել է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։
Պատանիներին արարողակարգի առանձնահատկություններին, պետական համակարգի արարողակարգի գործառույթներին է ծանոթացրել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը։
Աշակերտների ու բանախոսների միջեւ հարցուպատասխանի ձեւաչափով անցկացվել է քննարկում։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ծրագրի մասնակիցները ծանոթացել են նկարչի ստեղծագործական բոլոր շրջանների ու ժանրերի հետ։