Մալդիվներում հայտարարել են պետական հեղաշրջման փորձի մասին
ԼուսանկարներՄալդիվների նախագահ Մուհամեդ Մուիզզուն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին՝ Մալդիվյան ռուֆիայում հաշիվներին կցված քարտերի միջոցով արտասահմանյան գործարքները դադարեցնելու տեղական բանկի որոշման ֆոնին, հաղորդում է տեղական Edition պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ բանկը որոշել է կասեցնել արտասահմանյան գործարքները տեղական արժույթով հաշիվների հետ կապված քարտերի միջոցով։ Հետագայում այդ որոշումը չեղյալ է հայտարարվել, ըստ ֆինանսական կազմակերպության, երկրի կենտրոնական բանկի խորհրդով։
«Դա... անշուշտ, պետական հեղաշրջման փորձ էր», - նախագահի խոսքը մեջբերում Է Edition-ը։
Երկրի ղեկավարը նշել է, որ դեմ է եղել բանկի կողմից նման միջոցին։ Մուիզուն նաև հիշեցրել է, որ բանկի տնօրենների խորհրդում այս պահին նախագահների մեծ մասը չի նշանակվել կառավարության կողմից: