Ֆինլանդիայում հաշվառել են Ռուսաստանի տարածքով ժամանած 400 փախստականի
ՀայաստանՖինլանդիայում տեղակայված փախստականների ընդունման կենտրոնները 2023 թվականի աշնանից հաշվառել են Ռուսաստանի տարածքով երկիր ժամանած 400 մարդու։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիմնականում ապաստան հայցողները եղել են Սիրիայի, Սոմալիի, Եմենի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքացիներ։
Ռուսաստանի սահմանից Ֆինլանդիա ժամանած ավելի քան 1,3 հազար փախստականներ ապաստան են խնդրել անցյալ տարվա աշնանից։ Նրանց մեծ մասը՝ մոտ 800 մարդ, դեռ սպասում է ապաստանի հարցով որոշմանը։ Ընդունման կենտրոնները հայտնել են, որ 400 փախստական այլևս Ֆինլանդիայում չեն, նրանցից 260-ը մեկնել են ԵՄ այլ երկրներ, իսկ 140-ի մասին տեղեկությունը բացակայում է։
Դրական որոշումներ են կայացվել 50 փախստականների վերաբերյալ, մերժվել են ավելի քան 120 ապաստան հայցողներ, նրանցից մի քանիսը վերադարձել են հայրենիք։