Պարզվել է Սևանում վրաերթի հետևանքով մահացած աղջնակի և հիվանդանոց տեղափոխված նրա եղբոր ինքնությունը
ՀայաստանՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր տղայի ծննդյան օրնէ, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։