Դուրովի վերաբերյալ որոշման ընդունման վերջնաժամկետն այսօր ավարտվում է
ՔաղաքականՄինչ երեկո Ֆրանսիայի իշխանությունները պետք է որոշեն՝ Դուրովին կալանքի տակ պահե՞լ, թե՞ ազատ արձակել։ Telegram-ի հիմնադրին կարող են մեղադրանք առաջադրվել միանգամից 12 կետով, այդ թվում՝ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և երեխաների դեմ հանցագործությունների մեջ ներգրավվածություն։ Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ֆրանսիական մամուլում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ Դուրովին Փարիզ է հրավիրել անձամբ նախագահ Մակրոնը։ Ձերբակալության օրը նրանք, իբր, պետք է միասին ընթրեին։
«Մակրոնը միանգամայն ընդունակ է խաբելու, որպեսզի ճաղերի հետևում տեսնի բոլորին, ովքեր պաշտպանում են խոսքի ազատությունը»»,- սոցցանցերում գրել է ընդդիմադիր «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը։