Վրաստանում մտադիր են ուղղափառությունը պետական կրոն դարձնել
ՀայաստանՎրաստանի իշխանությունները մտադիր են ուղղափառությունը պետական կրոն դարձնել և այդ հարցը քննարկում են հոգեևորականների ներկայացուցիչների հետ։
Այս տեղեկությունը լրագրողներին հաստատել է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը հայտնել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։