Արթուր Ալեքսանյանի թիմը դիմել է Լոզանի դատարան․ սպասում են պատասխանին
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել է Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի։
ArmLur.am-ը կապ է հաստատել Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ տեղեկությունը ճշտելու համար։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց՝ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտը բողոքարկել են Լոզանի արբիտրաժային դատարանում և հիմա սպասում են պատասխանին։
Թեև հայցն այսօր դատարան է մտել, բայց պատասխանը կարող է ամիսներ տևել։
Հիշեցնենք, որ վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցավարների որոշմամբ 1։4 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավիին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան