Հայաստանը կմասնակցի «Riga Food-2024» միջազգային ցուցահանդեսին
ՀայաստանԷկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում «BT1» միջազգային ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում է «Riga Food-2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն)։
Ցուցահանդեսը լավ հնարավորություն կընձեռի հայ արտադրողներին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը բալթյան երկրների սպառողներին և մեծացնելու արտահանման ծավալները դեպի Լատվիա, Լիտվա և Էստոնիա։