Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են
Գիտություն և Մշակույթ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը մեկ օրում ևս 2 կիլոմետր առաջ են անցել Կուրսկի շրջանում։
Նա նշել է, որ Կուրսկի ուղղությամբ հարձակողական գործողությունը շարունակվում է, ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է վերցվել արդեն 5 քառակուսի կիլոմետր տարածք: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են Պոկրովսկի ուղղությամբ ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը, սակայն առայժմ բոլոր գրոհները հետ են մղվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ավիացիայի և հրետանու աջակցությամբ այսօրվա ընթացքում հետ է մղվել ուկրաինական ուժերի հինգ հարձակում Կուրսկի շրջանի չորս բնակավայրի ուղղությամբ։ Նշվում է զինտեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման մասին։
