ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ
Մերձավոր ԱրևելքՀՀ–ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ԱԳՆ–ից`պատասխանելով իրենց գրավոր հարցմանը։
Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա ԱԳՆ-ից նշել են, որ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում։