Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում
ՏնտեսությունԵրևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքացիական հասարակության կարծիքները, առաջարկները և քաղաքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում: Նպատակը որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումն է:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագծին մասնակցել են բաց կառավարման գործընկերության անդամ այլ համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուրը ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։
Ըստ աղբյուրի՝ Երևանի տաղավարում նոր գաղափարների և մտքերի հավաքագրման արկղիկը հնարավորություն է տվել քաղաքացիներին հենց տեղում գրել իրենց առաջարկները: Երևանն այժմ նոր գործողությունների ծրագրի մշակման փուլում է: