Շվեդիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ամրապնդումը
ԼուսանկարներՇվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնն իր ճապոնացի գործընկեր Մինորու Կիհարայի միջև տեղի Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության խորացման հարցեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Շվեդիայի կառավարության գրասենյակը՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում քննարկման թեմաներից են եղել երկու երկրների միջև համագործակցության խորացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական նորարարությունները, տեխնոլոգիաները և տիեզերքում և ստորջրյա կարողությունների զարգացումը:
Նախարարները քննարկել են նաև Ուկրաինային աջակցության տրամադրումը և ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ:«Եվրոատլանտյան և հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանների անվտանգությունը գնալով փոխկապակցվում է: Շվեդիայի և հնդխաղաղօվկիանոսյան գործընկեր երկրների միջև պաշտպանական քաղաքականության համագործակցությունը կարևոր է համատեղ խնդիրների լուծման համար», - նշել է Շվեդիայի պաշտպանության նախարար Ջոնսոնը: