Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա
ԻրանՀուլիսի 25-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում՝ Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, գրում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները, կարելի է ասել, վնաս չեն կրել, այլ վնասվել են կոմունիկացիոն լարերը։
Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն բաժնի աշխատակիցները, որոնք էլեկտրական սղոցով հեռացրել են ծառը։