Ինչպես պաշտպանել երեխաներին մոծակներից
ԱդրբեջանԵրեխաներին մոծակներից և այլ միջատներից պաշտպանելու համար կարելի է դրանց վանող հատուկ միջոցներ կիրառել (репеллент)։ Նման միջոցները հարկավոր է անպայման կիրառել հագուստի վրա, այլ ոչ թե մաշկի։
«Դրանք կարելի է օգտագործել, բայց հարկավոր է կիրառել ոչ թե մաշկի, այլ հագուստի վրա։ Եթե միջատը խայթել է աչքի հատվածում, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի», - նշել է Մասլեննիկովը։
Եթե միջատի խայթոցից, այնուամենայնիվ, չի հաջողվել խուսափել, և առաջացել է ալերգիկ ռեակցիա ու գրգռում, ապա մասնագետը խորհուրդ է տվել օգտագործել հակահիստամինային դեղամիջոց։ Կարելի է կիրառել նաև խայթողների դեմ ժողովրդական միջոցներ, մասնավորապես՝ սոդայի լուծույթ, իսկ միջատներին վանելու համար կարելի է պարանոցի հատվածում վանիլին կամ եթերային յուղեր քսել։