Արարատի մարզում բախվել են «Howo»-ն և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
Գիտություն և Մշակույթ
Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17 կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են 40-ամյա Արման Գյուլամիրյանի «ԶԻԼ» մակնիշի և 60-ամյա Վարդան Հարությունյանի վարած «Howo» մակնիշի բեռնատարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, վնասել այն և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գյուլամիրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փոխել «ԶԻԼ»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն:
