Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին վերացնելու մասին
ՔաղաքականԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Աշրաֆ Նաֆի լիկվիդացման մասին, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքով նրան խոցելու գործողությունը տեղի է ունեցել Թուլ-Քարեմ շրջանում։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ Նաֆը պատասխանատու է իսրայելական զինվորների վրա հարձակվելու նպատակով նախատեսված պայթուցիկներ պատրաստելու և ՀԱՄԱՍ-ի հավաքագրման համար:
Իսրայելական բանակը նրան մեղադրում է «Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների վրա բազմաթիվ հարձակումների մեջ»:
Մամուլի ծառայության տվյալներով՝ գործողությունը Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 50 ռազմական գործողություններից մեկն էր, որի ժամանակ զինվորները ոչնչացրել են մի քանի զինված արմատականների և զինաթափել են բազմաթիվ պայթուցիկ սարքեր։