Քոլոյա՛ն, կա՛նգ առ, քանի ուշ չէ. անփառունակ ավարտ ես ուզո՞ւմ. Ռուզաննա Խաչատրյան
ՀասարակությունՌուզաննա Խաչատրյանը գրում է.
«Քոլոյա՛ն, կա՛նգ առ, քանի ուշ չէ: Ինչի՞դ է պետք Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը՝ խայտառակված մրցույթով, խայտառակված իշխանությունների օրոք, կոռուպցիայի կասկածով (արդեն գրել են, որ մրցույթը չամփոփված՝ խորհրդի նախագահը քեզ թևի տակ առած կառավարություն է մտել): Տանը համոզող ու ստիպող կա, հասկանում եմ, բայց լա՛վ մտածիր:
Ամեն ինչ ունես, էս տարիքում, էլ ի՞նչ ես ուզում, հանգիստ վայելիր վաստակածդ. մի՛ մտիր այդ գետը, քո իմացած ջերմոցային պայմանները չեն, անփառունա՞կ ավարտ ես ուզում: Հա՛, մի բան էլ. դու գուցե թքած ունես լրագրողական համքարության վրա, բայց համքարությունը քեզ չի հասկանա, իրական լրագրողները քեզնից երես կթեքեն: Քեզ մի՛ խայտառակիր, բիձա՛ ռոքեր»: