Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ
Հարցազրույցներ
ՀՀ մայրաքաղաքում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով Կենտրոն վարչական շրջանում անցկացվել է սթրիթբոլի (3 հոգանոց թիմերով) բասկետբոլի բաց գավաթի մրցաշար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և «Սթրիթբոլ Արմենիայի» կազմակերպած միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կանանց և տղամարդկանց թիմերը: Հաղթող են դարձել «Stars» և «Steal Shot» ակումբները:
Ըստ աղբյուրի՝ Երևանի սքեյթ-պարկում անցկացվել է նաև «Երևան ֆլաթ բաթլ 4» ամենամյա մրցումը: Հաղթողները երեքն են՝ Հայաստանից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)