Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան Դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք 

Երուսաղեմի հայկական թաղամասերը հրեա ծայրահեղականների՝ սրբավայր գնալու ճանապարհին են ու թիրախում

Տնտեսություն

Երուսաղեմի հայոց թաղամասերը դեպի հրեական սրբավայրեր տանող ճանապարհի վրա են, այդ է պատճառը, որ հայերն առաջինն են զգում ծայրահեղականների ակտիվացման հետեւանքները՝ հարձակումներ, խուլիգանական արարքներ», - «Փաստինֆո»-ին ասել է Երուսաղեմում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Վիգեն Դեմիրճյանը։

Ծայրահեղականներն ավելի ագրեսիվ են դարձել, երբ Իրայելում երեք տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո Նաթանյահուն կոալիցիա կազմեց։

«Երեք տարի առաջ Բենյամին Նաթանյահուի հետ կոալիցիա չցանկացան կազմել ո՛չ ձախակողմյան կուսակցությունները և ո՛չ էլ կենտրոնամետները եւ նա ծայրահեղ աջակողմյանների հետ կազմեց կոալիցիա, որից հետո ամեն ինչ փոխվեց ու սկսվեց անհանդուրժողականությունն ու ատելության դրսևորումները։ Իրենք ամբողջ Երուսաղեմն իրենցն են համարում, չեն հանդուրժում այլոց՝ լինի դա հայ, հույն, արաբ, այլ կրոնի պատկանող»,- նշել է Վ.Դեմիրճյանը։

Նրա փոխանցմամբ՝ հրեական ազգային տոներին 100 -ներով ու 1000- ներով անցնում են ու իրենց ճանապարհին ոչ հրեական ամեն ինչի թշնամաբար են վերաբերվում, իսկ հայկական թաղամասերը հենց այդ ճանապարհին են ու հայտնվում ատելության թիրախում։ «Անցնելիս թքում են, գոռգոռում, ձեռքներին արդեն զենք կա և կարող է վտանգավոր լինել», - ասել է Դեմիրճյանը։

Օրերս հայկական մի սրճարանի վրա եւս հարձակվել էին միայն այն բանի համար, որ ամրացված է եղել եռագույնը. հարձակում են կազմակերպել եւ, նռնակով պայթեցնելու սպառնալիքով, այցելուներին դուրս հանել։ Ըստ մեր զրուցակցի՝ նպատակը այցելուներին ու սեփականատիրոջը վախեցնելն է եղել։

Հայ համայնքից սեփականատիրոջն առաջարկել են օգնության մի քանի տարբերակներ քննարկել, սակայն նա հրաժարվել է, որոշել դեռ հանդուրժել՝ ասելով, որ զինվորակններին ասված է, իսկ զինվորական զորամասը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում տվյալ սրճարանից։ «Սեփականատերը պարզապես նկատի ունի, որ ծայրահեղականները նման գործողությունների անչափահասեր են ուղարկում, որոնց նկատմամբ քրեական հետապնդում չկա, նրանց բերման են ենթարկում, ապա՝ 1-2 ժամ անց ազատ արձակում։ Պատժի այդ ձևն անիմաստ ու անօգուտ կլինի», - ասել է Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ որոշ դրական ընթացք ունեն հայկական թաղամասերին կից տարածքի անվտանգությունն ապահովելու մասով։ Երուսաղեմի պատրիարքը իր ստորագրությունն անվավեր ճանաչելու հարցով դատարան է դիմել, որով ուզում են չեղյալ համարել «Կովերի պարտեզի գործարք» անունը ստացած գործարքը։

Դեմիրճյանի փոխանցմամբ՝ այդ պայմանագիրը պատրիարքին ստորագրել տված նախկին հոգևորական Եսայանին համայնքից ու եկեղեցուց վտարել են մեկ տարի առաջ՝ բավական խայտառակ ձևով, սակայն դեռ պատրիարքի ստորագրությունն անվավեր ճանաչելու համար դատական գործընթացները շարունակվում են։ Հրեական կազմակերպությունը ներկայումս պայքարում է, քանի որ դեմ են գործարքն անվավեր ճանաչելու գործընթացին։

«Դատաքննության սկզբից ի վեր կազմակերպվել են հարձակումներ դեպի տարածք՝ մի անգամ զինվորականներ են ուղարկել։ Նպատակն այն է եղել, որ մտնեն, տեղավորվեն ու դուրս չգան տարածքից մինչ դատավճիռը, որը կարող է մի քանի տարի ձգվել։ Սակայն հայ համայնքը միասնական է», - հայտնել էԴեմիճյանը՝ նշելով, որ տարածքի համար ցույցերի արդյունքում երիտասարդների մի խումբ է կազմվել, որը կոչվում է «SAVE THE ARC»։ Ընդ որում՝ երիտասարդների խումբը ձեւավորվել է տարբեր կուսակցությունների՝ ՀՅԴ-ից, ՌԱԿ-ից , ՀՄԸՄ-ից, որը գիշեր- ցերեկ զբաղված է Երուսաղեմի համայնքի խնդիրը կարգավորելու համար գումար հավաքելով ու հենց իրենք էլ ներգրավել են միջազգային փաստաբանների խմբի, որ զբաղվում է դատական երկու գործով էլ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին
Ամենադիտված