Բիլ և Հիլարի Քլինթոններն աջակցում են ԱՄՆ նախագահի պաշտոնում Հարիսի թեկնածությանը
ՀայաստանԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, իրենց աջակցությունն են հայտնել նախագահի պաշտոնում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը:
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ նախագահին ու աջակցություն հայտնել փոխնախագահ Հարիսին, և մենք կանենք հնարավոր ամեն բան նրան աջակցելու համար:
Մենք շատ վերելքներ ու վայրէջքներ ենք ունեցել, բայց ոչինչ մեզ չի ստիպել ավելի անհանգստանալ մեր երկրի համար, որքան Թրամփի երկրորդ ժամկետի սպառնալիքը: Հիմա ճիշտ ժամանակն է բոլոր միջոցներով պայքարել, որպեսզի Քամալա Հարիսն ընտրվի: Դրանից է կախված Ամերիկայի ապագան»,- ասվում է Բիլ Քլինթոնի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։