Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ
Գիտություն և ՄշակույթՀուլիսի 15-ից 21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման՝ 4, երկրաշարժի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վտանգավոր աղբյուրների հայտնաբերման, օդաղետի, պայթյունի, դարափուլի,դժբախտ պատահարի, ջրահեղձման՝ 1-ական, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 30, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 17, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 196, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 42, հրդեհի կեղծ կանչի՝ 39, 65 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 109, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: