Ջոն Մաքքեյնի կոչը Իլհամ Ալիևին
Աշխարհ
Ամերիկացի ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը Ամանորի նախաշեմին անձամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Այս մասին է հայտնում ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր վաշինգտոնյան դիվանագիտական աղբյուրները։
Իր նամակում Ջոն Մաքքեյնը ողջունել է Իլհամ Ալիևի իրականացրած վերջին համաներումը, ինչի արդյունքում ազատ էր արձակվել անարդարացիորեն դատապարտված երիտասարդ բլոգեր Ջաբբար Սավալանը։
Նամակում Ջոն Մաքքեյնը կոչ է անում ազատ արձակել մնացյալ 16 քաղբանտարկյալներին, ինչպես նաև մյուս խղճի բանտարկյալներին։
Նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ալիևը համաներել էր 92 դատապարտյալի։ Իսկ դրանից օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովի համանախագահներ Թոմ Լանթոսն ու Ջեյմս Մաքգովերնը Ալիևին հղած իրենց նամակում կոչ էին արել բանտերից ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ