Արտակարգ դեպք՝ Արարատում. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը:
Հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները եղել են ծխահարված: