Երևանում արդեն ծառերն էլ են անձնագիր ստանում
Համաշխարհային ՄամուլՄինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով:
Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ այժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել»,-ասված է հայտարարության մեջ: