«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա
Հայաստան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մարզային այցերի նպատակը բնակիչներին քաջալերելն է, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի տրամադրություններ ունեն: Ինձ համար մթնոլորտն է կարևոր և դա շատ դրական է»,-ասել է նա:
«Մարդկանց ճնշում են, ոմանց սոցիալական իմաստով են փորձում ճնշել, ոմանց տարբեր մեթոդներով, ընդհուպ գործից հանելու միջոցներով։ Շարժումը կակտիվանա սեպտեմբերի սկզբին, համակարգող խորհուրդի նիստ ենք ունեցել, գործողությունների որոշակի ուղղվածությունը կա»,-ասել է նա: