Բժիշկը քաղցկեղից պաշտպանող համեմունք է նշել
Քաղաքական
Քրքումն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել կանխել քաղցկեղը, ասել է թերապևտ Օլգա Չիրկովան։
Բժշկի խոսքով՝ բազմաթիվ բնական համեմունքներ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ ունեն մանրէասպան և հակաբորբոքային հատկություն, լավացնում են նյութափոխանակությունը և ամրացնում իմունային համակարգը։
Օրինակ՝ քրքումը ոչ միայն հակաբորբոքային է, այլեւ նվազեցնում է ուռուցքների առաջացման վտանգը։
Իսկ, օրինակ, կծու պղպեղի մեջ պարունակվող կապսոյցինը պաշտպանում է արյան անոթներում աթերոսկլերոզային վահանիկների առաջացումից։
Ըստ shantnews-ի՝ Չիրկովան նաև հավելել է, որ սոխն ու սխտորը հարուստ են ֆիտոնսիդներով, որոնք ճնշում են բակտերիաների աճն ու զարգացումը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան