Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ hրազենային վնաuվածքով մաhացած տղամարդ է հայտնաբերվել
ՀայաստանԱյսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասինկ, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։ Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։
Ոստիկաններն ու քննիչները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։
Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն, և այսօր ինքնասպանություն է գործել։