Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Էրեբունու տարածքում բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում

Հայաստան

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներն են հայկական կողմից՝ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ստեֆան Դեշամպը, մայիս-հունիս ամիսներին Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել եւ ֆանտաստիկ արդյունքներ գրանցել: Aravot.am-ի հետ զրույցում Միքայել Բադալյանը հայտնեց, որ պեղումներն իրականացրել են եւ ամրոցում, եւ ամրոցից դուրս, ընդ որում ամրոցից դուրս պեղումները շարունակվել են նախորդ տարվա տեղամասում, որտեղ գտնվել էին Աքեմենյան ժամանակաշրջանի հատակներ: «Գտնվեցին կավածեփ հատակներ, կենդանական ոսկորներ, խեցեղենի մնացորդներ, ածխի ու կառույցի հետքեր: Սա փաստում է, որ հետուրարտական փուլում այդտեղ բավական լուրջ կենսագործունեություն ունենք: Ամրոցի տարածքում պեղումներն իրականացվել են Սուսի տաճարի շուրջ գտնվող սենյակներում եւ այսպես կոչված՝ փոքր դահլիճում ու այդ դահլիճին կից կարասային սրահում, որը մասամբ պեղվել էր խորհրդային ժամանակաշրջանում:

Ես հատկապես ուզում եմ անդրադառնալ կարասային սրահում իրականացված պեղումներին, որովհետեւ այստեղ երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Հետաքրքիր էր տարողության միավորներից մեկը. կարասի բեկորի վրա գրված էր արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, եւ արուսի ձեւով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արեւմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Ընդ որում՝ մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի: Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր 5 ակարկի եւ 6 (հավանաբար տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ՝ կրկին Էրեբունից: 10 տարուց ավել Հայաստանում սեպագիր չէր գտնվել»,-հայտնեց հնագետը: Միքայել Բադալյանի խոսքով, սեպագրերից մեկը հազվագյուտ է, եւ ինքը որպես Ուրարտուի հնագիտությամբ զբաղվող մասնագետ՝ մի շատ կարեւոր մի իրողություն է արձանագրել. «Երկու կարասների միջից գտնվել է ուրարտական ոսկրե նետասլաքներ: Իմ կարծիքով, թերեւս գործ ունենք ծեսի հետ, որովհետեւ կարասներում հավանաբար հացահատիկ կամ գինի են պահել, եւ ոսկրե նետասլաքները դժվար թե պատերազմի համար օգտագործեին, քանի որ պատերազմի համար օգտագործում էին գլխավորապես մետաղե նետասլաքներ: Խեթերի մոտ նմանատիպ մի զուգահեռ կա, աստվածություններից մեկն առնչվում էր նետասլաքի եւ գինու հետ, եւ նման ծես էր արվում՝ հիվանդություններից պաշտպանվելու համար:

Նաեւ կարասներից մեկում գտնվել է կարասի ծածկը՝ մետաղից գամերով, հավանաբար քաթանի եւ ծղոտի մնացորդներով, որը դեռ պետք է ուսումնասիրվի, եւ հետագա հնաբուսաբանական ուսումնասիրություններից պարզ կդառնա՝ կարասների մեջ գինի՞, թե հացահատիկ է պահվել: Կարող ենք փաստել, որ շատ արդյունավետ եւ ներդաշնակ պեղաշրջան է եղել մեր ֆրանսիացի գործընկերների հետ; Պեղումների արդյունքները հրապարակվելու են ամենահեղինակավոր պարբերականներից մեկում, մի քանիսի հետ բանակցում ենք»: Միքայել Բադալյանից նաեւ տեղեկացանք, որ կարասներից մեկի վրա գտնվել է գրաֆիտի, եւ դեռեւս խորհրդային տարիներին կարասների բեկորներին հայտնաբերվել էին ուղտի, այծի եւ պատկերներով գրաֆիտիներ՝ խազանկարներ: Նոր հայտնաբերված կենդանու գրաֆիտին եւս այծ է հիշեցնում: «Ընդհանուր առմամբ արդյունքները ֆանտաստիկ են, որովհետեւ երկար տարիներ անց Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվեցին ուրարտական սեպագիր արձանագրություններ, ինչը շատ մեծ նվաճում կարելի է համարել: Մենք կարող ենք նաեւ փաստել, որ ամրոցից դուրս ունենք հետուրարտական ժամանակաշրջանի շատ լավ պահպանված շերտեր: Արդեն պեղումների արդյունքների մասին կիսվել ենք մեր արտասահմանյան տարբեր գործընկերների հետ եւ ստացել ենք իրենց բարձր գնահատականն ու շնորհավորանքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված