«Վստրեչի» խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու 2 «Opel»-ները․ վիրավորներից մեկը երեխա է
ՌուսաստանԱյսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմանենրում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ, բախվել են «Mazda» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 1-ը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։