Օբաման խոստացել է ապահովել ԱՄՆ ռազմական գերիշխանությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռազմական ծախսերի կրճատումը չի ազդի ահաբեկչության դեմ պայքարելու և ռազմավարական հակառակորդների մրցակցությանը դիմակայելու երկրի հնարավորությունների վրա։ Այս մասին է հաղորդում CNN-ը։
«Այո՛, մեր ռազմական ներկայության աշխարհագրությունը կրճատվում է, սակայն աշխարհը պետք է իմանա՝ ԱՄՆ մտադիր չէ կորցնել իր գերակայությունը»,– շեշտել է ԱՄՆ նախագահը՝ Պենտագոնում ներկայացնելով «ԱՄՆ համաշխարհային լիդերության ամրապնդումը. 21-րդ դարում պաշտպանության առաջնահերթությունները» ծրագիրը։ Ռազմավարական հակառակորդների շարքում Օբաման առանձնացրել է Իրանին և Չինաստանին։
Նախագահ Օբամայի ծրագիրը՝ ռազմական ծախսերը նվազեցնելու վերաբերյալ, լուրջ քննադատության ենթարկվեց ամերիկյան հանրապետականների կողմից։ Չնայած որ նախագահի ներկայիս ծրագրում խոսք չկա ամերիկյան ռազմական դոկտրինայի կարևորագույն սկզբունքների վերանայման վերաբերյալ, սակայն որոշ փորձագետներ այն այդպես են ընկալում։ Հանրապետական պատգամավոր Բաք Մըքքեոնի կարծիքով՝ «Նախագահ Օբաման պետք է հասկանա, որ աշխարհը միշտ էլ ունեցել, ունի և կունենա առաջնորդ։ Մինչ Ամերիկան նահանջում է, ինչ–որ ուրիշ մեկն է առաջ գնում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)