Իսրայելի նախկին վարչապետը մեղադրվում է կաշառակերության մեջ
Մերձավոր Արևելք
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել կաշառակերության մեջ "Holyland" շինարարական ընկերության գործով։ Այս մասին է հայտնում "The Jerusalem Post"-ը։
Դատախազության պնդմամբ՝ Երուսաղեմի քաղաքապետ լինելու ժամանակ կաշառք է վերցրել՝ փոխարենն աջակցելով որոշ շինարարական նախագծերի իրականացմանը։ Մասնավորապես, նա իբրև թե լոբբիզմ է իրականացրել իսրայելական մայրաքաղաքում էլիտար բնակելի համալիրի շինարարության օգտին, ինչի դիմաց ստացել է մոտ 1 մլն շեկել՝ 260 հազար ԱՄՆ դոլար։
"Holyland"-ի գործը համարվում է ամենախոշորը՝ Իսրայելի կոռուպցիոն սկանդալների պատմության մեջ։ Այս գործով անցնում է շուրջ 18 կասկածյալ։
Նախկին վարչապետը, իր հերթին, պնդում է, որ ինքն անմեղ է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)