Թբիլիսիում կգործարկվեն 18 մետրանոց ավտոբուսներ
ՀայաստանՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կգործարկվեն 18 մետրանոց ավտոբուսներ։
«Մայրաքաղաք է ժամանել 18 մետրանոց ավտոբուսների տասը միավոր, իսկ մինչև տարեվերջ աստիճանաբար կավելացվի ևս 100 միավոր», - ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, մինչև հաջորդ տարվա վերջ մայրաքաղաք կժամանի ևս 40 միավոր 18 մետրանոց ավտոբուս։
Ինչպես պարզաբանել է Թբիլիսիի քաղաքապետը, այս ավտոբուսները լիովին ապահովում են ուղևորների հարմարավետ և անվտանգ տեղափոխումը։