Բայրամովը հայտնել է Ադրբեջանի՝ Հայաստանի հետ խաղաղության նախապայմանը
Հայկական Մամուլ«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է APA-ն։
«Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն առաջարկել է Հայաստանին խաղաղության օրակարգ ստեղծել։ ՀՀ Սահմանադրության մեջ դեռ մնում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջը։ Ամբողջությամբ խաղաղության հասնելու համար այս գործոնը պետք է վերացվի»,-հայտարարել է Բայրամովը։