Դատախազը պահանջել է մահապատժի ենթարկել Մուբարաքին
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործը վարող դատախազը պահանջել է վերջինիս մահապատժի ենթարկելու մասին որոշում ընդունել։ Այս մասին է հաղորդում "Associated Press"-ը։
Մուբարաքը կասկածվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ կաշառակերության և լիզարությունների չարաշահման մեջ։ Նախկին նախագահին ներկայացված մեղադրանքների մեջ ամենածանրը ցուցարարների սպանության կազմակերպման մեղադրանքն է, որոնք ցույցի էին դուրս եկել 2011–ի սկզբին։ Դատախազության վարկածով Մուբարաքն անձամբ է հրամայել կրակել ցուցարարների վրա։
Հոսնի Մուբարաքը լքել է Եգիպտոսի նախագահի պաշտոնը 2011 թ. փետրվարի 11-ին, այն բանից հետո, երբ երկրով մեկ սկսեցին անցկացվել լայնամասշտաբ ցույցեր, որոնք վերածվեցին անկարգությունների։ 2-3 ամսվա ընթացքում զոհվեց շուրջ 850 մարդ։ Այդ ժամանակվանից մինչ օրս Եգիպտոսը կառավարվում է Բարձրագույն զինվորական խորհրդի կողմից, որից նույնպես դժգոհ է բնակչության մի մասը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ