Մեքենան բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս
Քաղաքական
Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել վիրավորների բարեկամները, որոնք հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից