ԱՄՆ–ում իրականացվել է 2012-ի առաջին մահապատիժը
ԱՄՆ
ԱՄՆ–ում իրականացվել է 2012-ի առաջին մահապատիժը՝ հաղորդում է "Associated Press"-ը։ Հունվարի 5-ին, Օկլահոմա նահանգի բանտերից մեկում մահապատժի է ենթարկվել 49-ամյա Գերի Ռոլանդ Ուելչը (Gary Roland Welch), ում դատապարտել էին պատժի բարձրագույն միջոցի՝ սպանության համար։
Նրան ներարկվել է մահացու նյութ, ինչի ընթացքում Ուելչը արտաբերել է ինչ–որ բան՝ սկանդինավյան դիցաբանությունից։ Մահապատժին ներկա է եղել միայն բանտի անձնակազմը։ Մահապատժից երեք օր առաջ իմանալով, որ դատավճիռը մեղմելու իր դիմումը մերժվել է՝ Ուելչը փորձել է ինքնասպան լինել։
Գերի Ռոլանդ Ուելչը դատապարտվել է մահապատժի Ռոբերտ Հարդքասլի (Robert Hardcastle) սպանության համար, որը տեղի է ունեցել 1994 թ. օգոստոսի 25-ին Օկլահոմայի Մայամի քաղաքում։ Ուելչն ու իր հանցակիցը մահու չափ ծեծի էին ենթարկել Հարդքասլին՝ հետագայում դա անվանելով ինքնապաշտպանություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)