Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ
ՀայաստանՀրապարակ օրաթերթը գրում է․
Սիսիանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանը չի ճանապարհել նորակոչիկներին։
Սիսիանի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ Հակոբջանյանը խախտել է նախկին քաղաքապետերի ավանդույթը․ «Ես չեմ հիշում մի տարի, որ քաղաքապետը չմասնակցի առաջին նորակոչիկներին բանակ ճանապարհելուն։ Այս քաղաքապետը չմասնակցեց, ոնց որ ժողովրդից կտրված լինի»։
Մենք փորձեցինք կապ հաստատել Սիսիանի քաղաքապետի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է խախտել ձեւավորված ավանդույթը, սակայն նա մեր հեռախոսազանգը անջատեց։