Արցախից բռնի տեղահանվածների երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան
ՏնտեսությունԻվանովո քաղաքի «Ինտերդոմ» միջազգային դպրոցում այսօր մեկնարկել է «Վաղվա օրը» երիտասարդական նախագծի ամառային նստաշրջանը։ Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվա, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ։ Խաղերի միջոցով նրանք կսովորեն աշխատել թիմով, լսել միմյանց և միասին լուծել խնդիրները։
Նրանց մեկնումը Ռուսաստան կազմակերպելուն օգնել են ՌԴ կրթության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» երևանյան ներկայացուցչությունը։