Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (տեսանյութ)
Համաշխարհային ՄամուլՈւրբաթ օրը իրանցիները վերստին ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ուր մրցում էին միջուկային հարցով երկրի նախկին բանակցողը և բարեփոխիչի համբավ ունեցող օրենսդիրը, գրում է VOA-ն։
Երկուսն էլ, բնականաբար, փորձում էին իրենց կողմը գրավել իսլամական հանրապետության քաղաքացիներին, որոնց համար նախորդ տարիները դյուրին չէին՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների և ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցող բազմահազար ժողովրդական հուզումների պատճառով։ Արտաքին քաղաքական կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին և սրտի վիրաբույժ ու խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը շարունակում էին պայքարը երկրորդ փուլում, քանզի հունիսի 28-ին կայացած առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց 50%-ից ավելին․ Փեզեշքիանը ստացավ 42,5%, Ջալիլին՝ 38,6%: