Հնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ
ՀասարակությունՀնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարախանդ նահանգում հորդառատ անձրևները շարունակվել են ավելի քան երեք օր։ Տեղատարափ անձրևների հետևաքով սողանքներ, քարաթափումներ և ջրհեղեղներ են առաջացել:
Բնական աղետից ամենաշատը տուժել է Հիմալայների ստորոտում գտնվող Նաինիտալ քաղաքը, որտեղ տների փլուզման պատճառով զոհվել է 28 բնակիչ, վիրավորվել՝ 17 մարդ։
Նահանգի իշխանությունները փրկարարական աշխատանքներին ներգրավել են Հնդկաստանի զինված ուժերին։ Ավելի քան 1300 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ։