Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում
ՀայաստանՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Անի Հովսեփյանն առաջին հաղթանակն է տոնել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարում` 66 կգ քաշային Անի Հովսեփյանը մրցեց Նիգերիայի ներկայացուցչի հետ և առավելության հասավ: Հովսեփյանի հաջորդ մենամարտը նախատեսված է մայիսի 31-ին:
Հայաստանի հավաքականից մայիսի 29-ին պայքարից դուրս էր մնացել Գուրգեն Մադոյանը:Առավել վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ուղեգրի համար պայքարը լքել էր նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: