Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՏնտեսությունՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 23-29-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 24-ին, 25-ին, 27-29-ը, Արաբկիրում՝ մայիսի 25-ին և 29-ին, Նոր Նորքում՝ մայիսի 23-ին, 29-ին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին, 27-ին և 29-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մայիսի 23-ին, 24-ին, 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ մայիսի 27-29-ը, Շենգավիթում՝ մայիսի 26-28-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։